Դարեհ I Մեծ
Դարեհ I Մեծ | |
---|---|
Զինվորական կոչում | Գերագույն գլխավոր հրամանատար |
Ծնվել է՝ | մ. թ. ա. 550[1] |
Մահացել է՝ | մ. թ. ա. 486[1] |
Tomb of Darius I և Նաղշե Ռոսթամ | |
Երկիր | Աքեմենյան պետություն |
Ուղեկից | Աթոսա |
Տոհմ | Աքեմենյաններ |
պետական գործիչ, զորավար և միապետ | |
Հայր | Հիստասպես (Դարեհ I-ի հայր)[2][3] |
Երեխաներ | Քսերքսես I[4], Աբրոկոմես, Արսամես, Գոբրիաս, Արտոբազանես, Արիաբիգնես, Արտազոսթրե, Մասիստես, Աքաեմենես և Hyperanthes? |
Հավատք | Զրադաշտականություն |
Դարեհ I Մեծ (հայկական աղբյուրներում՝ Դարեհ Վշտասպյան[5], հին պարսկերեն՝ Dārayavahuš, աքադերեն՝ Dariamuš, էլամերեն՝ Dariyamauiš, արամ.՝ Dryhwš, հին հունարեն՝ Δαρεῖος, լատին․՝ Darius), Աքեմենյան Պարսկաստանի արքա (մ.թ.ա. 522-486 թվականներ), Աքեմենյան կայսրության ներկայացուցիչ, Վշտասպի որդի։ Արքա է հռչակվել 28 տարեկան հասակում՝ պալատական հեղաշրջման արդյունքում մոգ Գաումատայի սպանությունից հետո։ Գահի նկատմամբ իր իրավունքները ամրապնդելու համար ամուսնացել է Կյուրոս II Մեծի դուստր Աթոսայի հետ։
Ճնշել է Կամբյուսեսի մահից հետո պարսկական տերության ներսում սկսված երկպառակություններն ու նվաճված մարզերում ( այդ թվում նաև Հայաստանում) բռնկված ապստամբությունները՝ վերականգնելով պետության միասնականությունը։ Վերսկսել է զավթողական պատերազմները՝ նվաճելով Եգիպտոսից արևմուտք ընկած Կիրենե և Բարկե հյուսիսաֆրիկյան հունական գաղութները։
Հաստատեց պարսկական տիրապետությունը Բոսֆորի և Հելլեսպոնտոս նեղուցների վրա։ Մ.թ.ա. 512 թվականին արշավել է Սկյութիա (Սև ծովի հյուսիս ընկած տարածքներ)՝անցնելով Իստրոս (Դանուբ) գետը, սակայն ճակատամարտերից խուսափելու և հյուծելու սկյութական մարտավարության հետևանքով արշավանքը ձախողվել է և Դարեհը նահանջել է՝ հազիվ կարողանալով խուսափել գերությունից։
Ձգտելով ամբողջությամբ իրեն ենթարկել Հունաստանը՝ մ.թ.ա. 491 թվականին Դարեհը դեսպաններ է ուղարկում հունական բոլոր խոշոր քաղաք-պետություններ (պոլիսներ)։ Հունաստանի քաղաքներից շատերը ճանաչում են Պարսկաստանի գերիշխանությունը և միայն Աթենքն ու Սպարտան են հրաժարվում հնազանդվել։ Մ.թ.ա. 490 թվականին Դարեհը մեծ արշավանք է կազմակերպում Հունաստան։ Պարսկական նավատորմը, անցնելով Էգեյան ծովով և նվաճելով ու թալանելով իր ճանապարհին ընկած փոքր հունական առափնյա քաղաքներն ու կղզիները, հասնում է Ատտիկա։ Պարսկական զորքերը ափ են իջնում և ճամբար գցում Մարաթոն գյուղի մոտ։ Այդտեղ նրանց դիմավորում է աթենացիների զորքը Միլտիադեսի գլխավորությամբ։ Մարաթոնի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական զորքը պարտություն է կրում։ Մարտի դաշտում են մնում 6400 պարսկական զինվորներ և 192 հունական հոպլիտներ։ Պարսկական նավատորմը զորքի մնացորդով ստիպված է լինում նահանջել։
Դարեհը չի հաշտվում պարտության հետ և նախապատրաստվում էր նոր լայնածավալ արշավանքի Հունաստանի դեմ։ Սակայն մ.թ.ա. 486 թ. նա մահանում է՝ չհասցնելով կյանքի կոչել իր այդ ծրագիրը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հին Հունաստանի պատմություն, խմբ. Վ.Ի.Ավդիևի, Ա.Գ.Բոկշչանինի և Ն.Ն.Պիկուսի, Երևան, 1982։
- ↑ 1,0 1,1 https://www.britannica.com/biography/Darius-I
- ↑ Любкер Ф. Darius (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 372—373.
- ↑ Любкер Ф. Hystaspes (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 651.
- ↑ Union List of Artist Names — 2014.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 59. ISBN 99941-56-03-9.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարեհ I Մեծ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 315)։ |